ԹՂԹԱՅԻՆ ԶՐՈՅԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՊԱՀԱՆՋՎԻ․ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ iravaban.net
19/07/2022
Սույն թվականի մարտի 10-ին հայտնել էի, որ 01.04.2022 թ․-ից կվերացվի պարտավորությունների վերաբերյալ թղթային զրոյական տեղեկանք ներկայացնելու պահանջը ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև ավտոմեքենայի խոտանման գործընթացում։ Ինչը և կատարվեց։ Այս մասին հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ սույն թվականի հուլիսի 4-ից նույն կարգավորումները սկսել են գործել նաև անշարժ գույքի առուվաճառքի գործընթացի մասով։ Նոտարի մոտ կամ Կադաստրում գործարք կնքելիս քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի թղթային զրոյական տեղեկանք ներկայացնել վերջիններիս։ Փոխարենը տվյալները հասանելի կլինեն էլեկտրոնային եղանակով։ Նախորդ շաբաթվա ընթացքում էլեկտրոնային եղանակով իրականացվել է 2033 հարցում։
Շնորհակալություն եմ հայտնում մեր՝ ՀՀ Կառավարության, ՀՀ ԿԱ Կադաստրի կոմիտեի, VX Soft և Best Soft ընկերությունների գործընկերներին կատարած աշխատանքի համար»,-գրել է նա։