ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՍԱՄԱՐԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՌԴ ՖԵԴԵՐԱԼ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻՆ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՍԱՄԱՐԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՌԴ ՖԵԴԵՐԱԼ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻՆ

04/10/2022


ՀՀ Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի գլխավորած պավիրակությունը Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ նոտարական պալատի նախագահ Կոնստանտին Անատոլիի Կորսիկի հրավերով մասնակցել է Սամարայի նոտարական պալատի կողմից օրենսդրության խնդրահարույց հարցերի և նոտարական պրակտիկայի շուրջ կազմակերպված միջազգային սեմինարին։ ՀՀ Նոտարական պալատի պատվիրակության կազմում էին նաև նոտարներ Հասմիկ Հարությունյանը, Մարինե Մանուկյանը և Նունե Սարգսյանը։

 
Այցի շրջանակներում ՀՀ նոտարական պալատի պատվիրակության անդամները այցելել են Սամարայի և Վոլգոգրադի մարզային նոտարական պալատներ, ծանոթացել են նոտարական պալատների գործունեությանը, փաստաթղթերի արխիվացման գործընթացին, ուսումնասիրել են նոտարական փաստաթղթերի արխիվային պահպանության հանձնելու ընթացակարգին, քննարկել են մասնագիտական համագործակցության բազմաթիվ արդիական խնդիրներ և հարցեր։ 

 
Սեմինարի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Մոսկվայի մարզի նոտարական պալատի նախագահ Ստանիսլավ Սմիրնովը և Սամարայի մարզի նոտարական պալատի նախագահ Գալինա Նիկոլաևան` նշելով միջազգային սեմինարների կազմակերպման կարևորությունն ու անհրաժեշտությունը և հույս հայտնելով, որ նմանատիպ նախաձեռնությունները կունենան շարունակական բնույթ։


Սեմինարի ընթացքում իրենց մասնագիտական փորձով, տեսական գիտելիքներով և գործունեության հմտություններով են կիսվել ՌԴ գործող նոտարներ և գիտության գործիչներ։ Սեմինարի մասնակիցները քննարկել են նոտարական գործունեության զարգացման ուղիներն ու մեթոդները, միջպետական համագործակցության օրենսդրական բարեփոխումները նոտարիատի ոլորտում։


Կազմակերպված սեմինարի թեմաները խիստ արդիական էին, ինչպես օրինակ ժառանգական իրավունքի ձևակերպման խնդրահարույց հարցերը, նոտարիատի միասնական տեղեկատվական համակարգի նոր մարտահրավերները, նոտարական գործունեության տեղեկատվության ապահովումը, հանրային ռեեստրների հասանելիությունը, նոտարը՝ որպես միջգերատեսչական էլեկտրոնային  համակարգի մասնակից։


Սեմինարի շրջանակներում քննարկվել են նաև նոտարների պատասխանատվության հիմքերը և տարբեր դատական գործընթացներում նոտարների մասնակցության և պաշտպանության հարցեր։


Սեմինարի փակման արարողությանը շնորհակալական խոսքով է հանդես եկել ՀՀ Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը՝ շնորհակալություն հայտնելով ոչ միայն արդյունավետ սեմինարի և փորձի փոխանակման համար, այլ նաև ջերմ ընդունելության և ցուցաբերված վերաբերմունքի համար և նշելով․ «Սեմինարը ոչ միայն հագեցած էր և օգտակար, այլ նաև վառ էր և հիշարժան»։ Լիլիթ Մուրադյանը իր խոսքը եզրափակել է` հույս հայտնելով հետագա սերտ համագործակցության և նորանոր հանդիպումների։

 

   

 

 

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ