ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՏԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՏԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

02/10/2022

 

Սիրելի նոտարներ,
Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի առթիվ: Մեր համայնքը պետության կարևորագույն օղակներից է: Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր իրավական համակարգի հզորացման ու հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրինական շահերի պաշտպանության:
Հավատարիմ մնալով նոտարի երդմանը, մենք առաջին հերթին հավատարիմ ենք մեր խղճին և մեր ստացած գիտելիքներով ու կուտակած փորձով քաղաքացիներին մատուցում ենք իրավական խորհրդատվություն և կատարում նոտարական գործարքներ:
Պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության նոտարական ինստիտուտը վերջին տարիներին շոշափելի զարգացում է ապրել ու օրինակելի դարձել նաև միջազգային գործընկերների շրջանում: Հայաստանի նոտարական համայնքը համագործակցության նոր հարթակներ է գրավում մասնակցելով միջազգային տարբեր ձևաչափերի:
Այդուհանդերձ, արձանագրելով ունեցած հաջողությունները, փաստում եմ, որ անհրաժեշտ է զարգանալ ու ինքատիպ մեթոդներով իրավական նոր գործիքներ կիրառել, որպեսզի հեշտանան հասարակությանը մատուցվող ծառայությունների ընթացակարգերը, ինչպես նաև միջազգային ասպարեզում պահպանենք մեր բարձր վարկանիշները:
Վստահ եմ, որ այս ամենն իրողություն չէր լինի, եթե չլիներ մեզնից յուրաքանչյուրի անձնվեր աշխատանքը և ներդրումը նոտարական համայնքի զարգացման գործում:
Հուսով եմ, որ մեր ձեռքբերումները կլինեն շարունակական, և կկարողանանք հաջորդ սերունդներին ավանդել էլ ավելի զարգացած և մրցունակ նոտարական համակարգ:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի Հանրապետության նոտարներին մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ նոր վերելքներ, առողջություն, անսպառ ընտանեկան ջերմություն:
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ