ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՏԱՐՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՀՎՈՂ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԳՆԱԼՈՎ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է». ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է 20 ՏԱՐՎԱ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՏԱՐՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՀՎՈՂ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԳՆԱԼՈՎ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է». ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է 20 ՏԱՐՎԱ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

17/03/2023

 

ՀՀ նոտարական պալատի փոխնախագահ Անահիտ Ղազարյանը հեռավար մասնակցել և ելույթ է ունեցել Ռուսաստանում նոտարիատի հիմնադրման 30-ամյակին նվիրված գիտագործնական համաժողովին: Ռուսաստանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, Ռուսաստանի դաշնային նոտարական պալատի նախագահն ու գործընկեր պետությունների նոտարական պալատների ներկայացուցիչները զեկույցներ են ներկայացրել, խոսել նոտարիատի ոլորտում ձեռքբերումների ու առաջիկա ծրագրերի մասին:
«Հայաստանի նոտարական պալատն իր գործունեության 20 տարվա ընթացքում էական ձեռքբերումներ է գրանցել: Նոտարական ծառայությունների որակի բարձրացումն ակնհայտ է: Սրանով է պայմանավորված, որ պետությունը վստահել ու նոտարներին է պատվիրակել մի շարք նոր լիազորություններ՝ այդկերպ փորձելով նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը»,- նշել է Պալատի փոխնախագահ Անահիտ Ղազարյանը: Որպես ասվածի գործուն օրինակ՝ Ղազարյանը մատնանշել է 2017 թվականից նոտարների կողմից իրավաբանական փաստերի հաստատումը: Արդեն 2022 թվականին՝ 2021-ի համեմատ, նոտարների կողմից իրավաբանական փաստերի հաստատումների թիվն աճել է մոտ հազարով: Իրավաբանական փաստերի հաստատման շրջանակում՝ որպես լրացուցիչ գործիքակազմ, լայնորեն կիրառվում է նաև վկաների հարցաքննությունը:
Ձեռքբերումների շարքում Անահիտ Ղազարյանն առանձնացրել է նաև նոտարների կողմից կատարողական մակագրության թերթի տրամադրման հնարավորության ներդրումը, իսկ առաջիկա ծրագրերում վճարային կարգադրությունների արձակման ու էլեկտրոնային պայմանագրերի հաստատման հնարավորության կյանքի կոչումն է:
Ի դեպ՝ ՀՀ նոտարական պալատի փոխնախագահը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանի նոտարներն առաջիկայում կկարողանան իրենց հաստատած փաստատթղթերն էլեկտրոնային եղանակով փոխանցել մեկ այլ նոտարի՝ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ Հայաստանից դուրս, եթե տվյալ երկրի նոտարական համակարգում առկա է նման գործառույթ: Անահիտ Ղազարյանը սա ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներում քաղաքացիների համար առաջացած բարդությունները հաղթահարելուն ուղղված կարևոր քայլ է համարում:
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ