ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

07/04/2023

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,  շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնը:

Այսօր մեր Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը՝ մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օրը: «Ինչպես Աստվածածինն ավելի մոտ դարձավ Աստծուն, այնպես էլ բոլոր կանայք մայրանալով մոտենում են Արարչին». այսպես է տոնի խորհուրդը մեկնաբանում մեր եկեղեցին: 

Մայրությունն իսկապես աստվածային հրաշք է: Թող բոլոր կանայք անպայման զգան մայր լինելու բերկրանքը, զավակները՝ երկար վայելեն մայր ունենալու օրհնությունն, իսկ մայրերն էլ՝ իրենց զավակներին միշտ առողջ ու երջանիկ տեսնեն:  

Այսօր իմ առանձնահատուկ խոնարհումն ու շնորհակալությունը հերոսածին մայրերինն է, որոնք հայրենիքին նվիրել են իրենց Ամենաթանկին: Անսպառ ուժ ու համբերություն եմ մաղթում այն մայրերին, որոնք բաց աչքով իրենց որդիների վերադարձին են սպասում. թող նրանց ձեր գիրկն առնելու օրը  չուշանա:  

Գեղեցիկ սեռի սիրելի՛ ներկայացուցիչներ, գեղեցկությունը հոգեվիճակ է. շարունակե՛ք ստեղծել գեղեցիկը, նկատել այն ու ապրել գեղեցիկ:

Ապրիլի 7-ը մեր հայ հասարակության մեջ ընկալվում է նաեւ որպես կանանց միամսյակի ավարտ, բայց տոնը երբեք չի կարող ավարտվել, եթե այն մեր հոգում է: Թող ձեր կյանքում տոնը սկսվի ամեն բացվող օրվա հետ. կյանքն իրենով տոն է: Մեզ  մնում է միայն արժևորել այն, չէ՞ որ արժևորված յուրաքանչյուր օր մի կյանք արժի:

Ներդաշնակություն, սեր ու ջերմություն ձեր հոգիներին, ու ինչպես միշտ՝ եղեք սիրված ու սեր ճառագեք:

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ