ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » «Միջազգային մասնավոր իրավունքը նոտարիատի ոլորտում» խորագրով համաժողովն ամփոփել է իր աշխատանքները։

«Միջազգային մասնավոր իրավունքը նոտարիատի ոլորտում» խորագրով համաժողովն ամփոփել է իր աշխատանքները։

15/04/2023

 

Համաժողովի վերջին փուլը կլոր սեղանի ձևաչափով էր։ Երկու երկրների գործող նոտարները իրենց պրակտիկայից առանձնացված կոնկրետ օրինակներով բարձրացրել են մի շարք խնդիրներ, որոնց շուրջ ծավալվել են ակտիվ քննարկումներ և առաջարկվել լուծումներ։

Նոտարները նաև քննարկել են միմյանց միջև համագործակցությունը խորացնելու հնարավոր ճանապարհները` նոտարական մի շարք գործողություններ կատարելիս երկու երկրների քաղաքացիներին լրացուցիչ բարդություններից ազատելու և սպասման ժամանակը կրճատելու նպատակով։
«Միջազգային մասնավոր իրավունքը նոտարիատի ոլորտում» խորագրով համաժողովը կազմակերպել էին Հայաստանի և Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի նոտարական պալատները` Հայ-ռուսական համալսարանի աջակցությամբ։ Համաժողովին մասնակցում էին երկու երկրների նոտարական պալատների նախագահները, գործող նոտարները, ինչպես նաև Ուրալի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները։
Հայաստանի հյուրերը նշել են, որ հեռանում են ամենաջերմ տպավորություններով ու նորից վերադառնալու ակնկալիքով։
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ