Հայաստանից վեբինարին մասնակցել է ՀՀ նոտարական պալատի նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Գայանե Ազարյանը, որը նաեւ նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների բազային կազմակերպության հասարակական խորհրդի անդամ է:
Գայանե Ազարյանն ԱՊՀ երկրների իր գործընկերներին է ներկայացրել Հայաստանի նոտարների պրակտիկ աշխատանքից մանրամասներ՝ այլ պետություններից ստացվող, ինչպես նաեւ Հայաստանի պետական մարմիններից տրվող էլեկտրոնային փաստաթղթերի ու էլեկտրոնային ապոստիլով փաստաթղթերի հետ կապված:
Հայաստանի նոտարական պալատի ներկայացուցիչը կարևորել է ԱՊՀ երկրների բազային կազմակերպության դերը՝ որպես հրատապ հարցեր քննարկելու և միասնական մոտեցումներ մշակելու արդյունավետ հարթակ:
Կազմակերպության անդամները պայմանավորվել են հաջորդ առցանց հանդիպումը կազմակերպել հունիսին ու միասին քննարկել ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությանը վերաբերող հարցերը և ներպետական օրենսդրական առանձնահատկությունները: