«Կատարողական վարույթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը լրացումներ է նախատեսում նաև «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում: Ըստ այդ նախագծի` նոտարները և
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Կառավարության սահմանած կարգով փոխանակում են մահացած անձանց մասնակցությամբ կատարողական վարույթների, չկատարված պարտավորությունների, կատարողական վարույթի մահացած մասնակիցների ժառանգության ընդունման, ժառանգությունն ընդունած, այդ թվում՝ ժառանգության իրավունքի վկայագիր ստացած ժառանգների, մահացած պարտապանի ժառանգության վկայագրի բովանդակության (ժառանգական գույքի) մասին տեղեկությունները: