Նրանց հետ Պալատում էր նաև ՌԴ դաշնային նոտարական պալատի նախագահի միջազգային համագործակցության հարցերով խորհրդականը:
Ռուսաստանի գործընկերներին ընդունել են ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանն ու պալատի ներկայացուցիչները:
«Արդեն ավանդույթ է դարձել Ռուսաստանի գործընկերների հետ հանդիպումը ՀՀ նոտարական պալատում: Ես նման այցերը շատ արդյունավետ գործիք եմ համարում փորձի փոխանակման ու համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու տեսանկյունից»,- նշել է Լիլիթ Մուրադյանը:
ՀՀ նոտարական պալատի նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Գայանե Ազարյանը Պալատի հյուրերին է ներկայացրել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի հիմնական սկզբունքները, Հայաստանի նոտարների կողմից իրականացվող հիմնական գործողությունները, նրանց աշխատանքի կազմակերպան շատ այլ մանրամասներ:
Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով. Երկու երկրներում նոտարների նշանակման, նոտարների միջև փաստաթղթերի փոխանակման և շատ այլ հարցեր են քննարկվել: