ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Ի՞ՆՉ ՆՈՐ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐ ԵՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԵԼՈւ ՆՈՏԱՐՆԵՐԻՆ

Ի՞ՆՉ ՆՈՐ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐ ԵՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԵԼՈւ ՆՈՏԱՐՆԵՐԻՆ

25/06/2023

Ինչպես արդեն հայտնի է, գործադիրը հավանություն է տվել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին, ըստ որոնց`
դատարանները բեռնաթափելու նպատակով գումարի բռնագանձման պահանջներով գործերի մի մասը կհանձվի նոտարների քննությանը:

Արդարադատության նախարարը նշել է, որ այս փոփոխությամբ դատարանները բեռնաթափվելու են 80 տոկոսով, և այսուհետ բանկերը, վարկային կազմակերպությունները և կոմունալ ծառայություններ մատուցող ընկերություները չեն կարողանալու գնալ դատարան, գնալու են նոտարի մոտ, նոտարը հաստատելու է, այնուհետև թվային գործիքներով ուղարկելու է հարկադիր կատարման ծառայություն:
ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը թեմայի վերաբերյալ մի շարք լրատվամիջոցների հետ զրույցներում նշել է, որ նոտարների պրոֆեսիոնալիզմն ու ժամանակը թույլ են տալիս պատվով ստանձնել նոր լիազորությունը՝ հիշեցնելով, որ արդեն սովոր են նախկինում դատարաններին վերապահված գործերն ինքնուրույն անելուն:
«Սա առաջին անգամ չէ, որ դատարաններին վերապահված լիազորությունը փոխանցվում է նոտարներին։ Նոտարներն արդեն 2017-ից վավերացնում են, հաստատում են իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը, որը մինչ այդ միայն վերապահված էր դատարաններին։ Նոտարների ամբողջ բանակն ի վիճակի է դատարանի այդ լիազորությունն ի կատար ածել»,- նշել է Լիլիթ Մուրադյանը:
ՀՀ նոտարական պալատի նախագահի դիրքորոշմանը կարող եք ծանոթանալ կից հղմամբ`Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում:  

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ