ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

05/07/2023

 

Հարգելի՛ քաղաքացիներ, Հայաստանի նոտարական համայնքի անունից շնորհավորում եմ մեր Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ:
Սահմանադրությունը հասարակական համերաշխության ապահովման կարեւորագույն առաքելությունն է կատարում: Օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքն էլ ծառայում է հենց այդ առաքելությանը: Մեր Մայր օրենքը տալիս է բոլոր հարցերի ու վեճերի լուծումները, իշխանության ճյուղերի միջեւ հակակշիռների ու փոխզսպումների համակարգ է ստեղծում, հանրային կյանքի կազմակերպման ու հասարակական ցանկացած հարաբերության կարգավորան գործառույթներ է իրականացնում:
Մեզ՝ քաղաքացիներիս, մնում է միայն Սահմանադրությունը դիտարկել որպես ուղեցույց ու իրավակիրառ պրակտիկայում չշեղվել սահմանադրական դրույթներից:
Օրենքի գերակայությունն ու սահմանադրական իրավունքների հանդեպ հարգանքը պետք է լինի մեր ցանկացած քաղաքացու պարտավորությունը:
Նոտարական համայնքը հավատարիմ է Մայր օրենքի ու դրանից բխող իրավական մյուս բոլոր ակտերի տառին և ոգուն եւ իր մասով պարտավոր է ապահովել դրանց անշեղ կատարումը՝ պաշտպանելով քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու ազատությունները:
Հայրենիքի, պետության և պետականության հանդեպ հարգանքը սկսվում է պետական խորհրդանիշների հանդեպ հարգանքից:
Յուրաքանչյուրիս պետականամետ մտածողությունը անկախ պետականության պահպանման հիմքն է: Փորձենք ապրել և գործել այնպես, որ չշեղվենք մեր Անկախության հռչակագրում ու Սահմանադրության նախաբանում ամրագրված սկզբունքներից ու համազգային նպատակներից:

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ