ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ՈՒ ՆՈՏԱՐԻԱՏՆ ԱՎԵԼԻ ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ՈՒ ՆՈՏԱՐԻԱՏՆ ԱՎԵԼԻ ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

12/10/2023

 

Լատինական նոտարիատի միջազգային միությունն իր անդամ երկրների նոտարական պալատների ներկայացուցիչներին հրավիրել է միասին ուսումնասիրելու հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը կանխարգելող գործիքակազմը նոտարական գործունեության ոլորտում, մասնավորապես՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործիքները։
Համաժողովին մասնակցում են կազմակերպության ավելի քան 50 անդամ պետության նոտարական պալատների ներկայացուցիչները, որոնք զեկույցներով ներկայացնում են իրենց փորձը՝ կանխարգելելու հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը:
Աշխատանքային երկրորդ օրը նվիրված է «Թվայնացման դարաշրջանի նոտարիատին»: Այս խորագրով համաժողովը կազմակերպել է Ուզբեկստանի նոտարական պալատը, որի ընթացքում մասնակից երկրների նոտարական պալատների անդամները ներկայացրել են նոտարական գործունեության թվայնացման իրենց պրակտիկան, ձեռքբերումներն ու ծրագրերը:
Համաժողովի ընթացքում քննարկվել է նոտարական էլեկտրոնային արխիվի վարման, շարժական նոտարիատի ներդման, ինչպես նաև էլեկտրոնային ապոստիլի և նոտարական փաստաթղթերի փոխադարձ ճանաչման գործընթացները զարգացնելու հնարավորությունները:
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ