Տեղեկատու » Հայտարարություններ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԸ ՆՈՏԱՐԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
01/12/2023
Հիմք ընդունելով «Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 26-ի ՀՕ-229-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 26-ի ՀՕ-226-Ն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» հունիսի 26-ի ՀՕ-227-Ն օրենքի 2-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 26-ի ՀՕ-228-Ն օրենքի 3-րդ հոդվածը, ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» հունիսի 26-ի ՀՕ-230-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը, ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» հունիսի 26-ին ՀՕ-231-Ն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը, ««Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» հունիսի 26-ի ՀՕ-232-Ն օրենքի 2-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը`
ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ
1) Արդարադատության նախարարի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի «Նոտարների միջև գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումների բաշխման և վերաբաշխման համակարգչային ծրագրի շահագործման կարգը սահմանելու մասին» N 557-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետով սահմանված` «Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու գործերով էլեկտրոնային համակարգ» համակարգչային ծրագիրը գործարկվել է 2023 թվականի դեկտեմբերի 1-ից` www.e-notary.am ինտերնետային կայքի հասցեով:
2) Վերոնշյալ այն օրենքները, որոնց ուժի մեջ մտնելը պայմանավորված է «Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու գործերով էլեկտրոնային համակարգ» համակարգչային ծրագրի գործարկմամբ, ուժի մեջ են մտնելու սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից` 2023 թվականի դեկտեմբերի 11-ից:
3) 2023 թվականի դեկտեմբերի 11-ից սկսած բանկերը, վարկային կազմակերպությունները, ինչպես նաև էներգետիկայի (էլեկտրաէներգետիկայի, ջերմամատակարարման, գազամատակարարման), ջրային և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) ոլորտներում կարգավորվող գործունեություն իրականացնող անձինք սպառողների կամ հաճախորդների հետ կնքված պայմանագրերի հիման վրա գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումները պետք է ներկայացնեն նոտարներին, եթե պահանջվող գումարը չի գերազանցում դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը (ներառյալ՝ տուժանքի (տուգանքի, տույժի), տոկոսների և այլ վճարների գումարները):
ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ