Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
01/12/2023
Հայաստանի նոտարական համայնքը Բելառուսում ներկայացնում էին նոտարներ Գայանե Ազարյանը, Ռոզա Բեկչյանը, Ալբերտ Եգանյանն ու Տաթևիկ Մինասյանը:
Միջազգային համաժողովի ընթացքում ՀՀ նոտարական պալատի Նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ, նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների բազային կազմակերպության հասարակական խորհրդի անդամ Գայանե Ազարյանը ներկայացրել է Հայաստանի նոտարիատի զարգացման պատմությունը, որի մասին ամենահին հիշատակումները հասնում են միջնադարյան Հայաստան: Պատմական ակնարկից հետո Գայանե Ազարյանը ներկայացրել է այսօր Հայաստանի նոտարներին պատվիրակված նոր գործառույթներն ու նոտարիատի բարեփոխման առաջնահերթությունները: