Խոսքը վերաբերում է մինչև 2 միլիոն դրամը, այսինքն՝ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը (ներառյալ՝ տուժանքի (տուգանքի, տույժի), տոկոսների և այլ վճարների գումարները) չգերազանցող գումարի բռնագանձման դիմումներին։
«Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու գործերով էլեկտրոնային համակարգ» համակարգչային ծրագիրը գործարկվել է 2023 թվականի դեկտեմբերի 1-ից ՀՀ նոտարական պալատի պաշտոնական կայքում (
www.e-notary.am)
Գործադիր և դատական իշխանությունների հաշվարկներով՝ նոտարներին պատվիրակված այս գործառույթի շնորհիվ մոտ 90 տոկոսով նվազելու է դատավորների ծանրաբեռնվածությունը. քաղաքացիական դատարաններում 2000-4000 գործ ունեցող դատավորները հաջորդ տարի կունենան 200-300 գործ, ինչի շնորհիվ էլ դատավորները քաղաքացիական գործերին լուծումներ կտան շատ ավելի կարճ ժամկետում։