ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՆՈՏԱՐԻԱՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՄՇԱԿՎԵԼ Է

ՆՈՏԱՐԻԱՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՄՇԱԿՎԵԼ Է

16/02/2024

Կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչները, որոնք ընդգրկված են խորհրդի կազմում, միասին մշակել են 2024 թվականին կատարվելիք աշխատանքների ծրագիրը: Առանձնահատուկ կարևորել են նոտարիատի թվայնացմանն ուղղված աշխատանքները։ Լիլիթ Մուրադյանն ու Գայանե Ազարյանն առաջարկել են միասին քննարկել կեղծ փաստաթղթերի հայտնաբերման համար միասնական հարթակի ստեղծման հնարավորությունը։ ԱՊՀ երկրների նոտարների աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից քննարկվել են տիպային լիազորագրերի, ինչպես նաև անհրաժեշտ այլ փաստաթղթերի միասնական բազայի ստեղծման հնարավորությունները: Կազմակերպության հասարակական խորհրդի անդամները տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձել են նաև կազմակերպության պաշտոնական կայքն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԱՊՀ երկրներում նոտարիատի ոլորտի օրենսդրական փոփոխությունների մասին շահագրգիռ կողմերին իրազեկելու եղանակներին: Նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների բազային կազմակերպության հասարակական խորհրդում ընդգրկված են Բելառուսի, Հայաստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ղազախստանի նոտարական պալատների ներկայացուցիչները: Կազմակերպությունն իր գործունեությունը մեկնարկել է 2022 թվականի մայիսին։ Կանոնադրական նպատակներից են աջակցելը անդամ երկրների նոտարական համայնքներին օրենսդրություններն ու իրավական ակտերը ներդաշնակեցնելու հարցում, նոտարական գործունեության վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը, միջազգային պայմանագրերի կատարման արդյունավետության բարձրացման մեխանիզմների մշակումը, համատեղ սեմինարների, համաժողովների կազմակերպումը։

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ