ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ԱՆԱՀԻՏ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՏԱՐԻԱՏԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

ԱՆԱՀԻՏ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՏԱՐԻԱՏԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

27/02/2024

Ի թիվս այլ թեմաների՝ համաժողովի մասնակիցները քննարկել են նաև նոտարիատի դերը պետության և հասարակության շահերի պաշտպանության գործում։ՀՀ նոտարական պալատի նախագահի տեղակալ Անահիտ Ղազարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում նոտարիատի կայացման ու հետագա զարգացման ընթացքը։ Իր զեկույցի շրջանակում Անահիտ Ղազարյանն անդրադարձել է Հայաստանի նոտարների իրավական կարգավիճակին, նոտարիատի թվայնացման գործընթացին և նոտարական գործողությունների շրջանակի շարունակական ընդլայնմանը։ Նոտարական պալատի փոխնախագահը նշել է, որ պետության կամքով գնալով ընդլայնվում է նոտարների գործառույթների շրջանակը՝ նպատակ ունենալով թեթևացնել դատական համակարգի ծանրաբեռնվածությունը։ Այս համատեքստում Անահիտ Ղազարյանը հիշեցրել է, որ Հայաստանի նոտարները հաստատում են իրավաբանական փաստեր, տրամադրում կատարողական մակագրության թերթեր, արձակում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություններ։

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ