ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆՈՏԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՆՈՏԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆՈՏԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՆՈՏԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

18/03/2024

Կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների հերթական առցանց հանդիպման նպատակն էր քննարկել նոտարի օգնականի դերին ու իրավական կարգավիճակին վերաբերող հարցեր, փոխանակվել փորձով։ Տեսակոնֆերանսի ընթացքում ուսումնասիրվել է նոտարի օգնականին իրավասության լայն շրջանակ ընձեռող միջազգային փորձը, ըստ որի՝ նոտարի բացակայության պայմաններում նրա օգնականը կարողանում է լիարժեք փոխարինել նոտարին ու կատարել նոտարական գործողություններ։ ՀՀ նոտարական պալատի նախագահն այս համատեքստում նշել է, որ ի տարբերություն այն երկրների, որտեղ նոտարի օգնականը լիարժեք փոխարինում է նոտարին՝ Հայաստանում նախաձեռնվել է օրենսդրական փոփոխություն, որի ընդունման դեպքում՝ նոտարի բացակայության պայմաններում նոտարի օգնականը կարող է փոխարինել նրան բացառապես էլեկտրոնային պայմանագրերի վավերացման դեպքում։ Լիլիթ Մուրադյանը նշել է, որ այս նախաձեռնությունը դեռ քննարկման փուլում է։ ՀՀ նոտարական պալատի՝ Նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Գայանե Ազարյանը ԱՊՀ երկրների իր գործընկերներին է ներկայացրել ՀՀ նոտարական պալատի փորձը՝ կազմակերպելու նոտարի օգնական և նոտարների աշխատակազմեր պատրաստող դասընթացներ։ Գայանե Ազարյանը նշել է, որ այս դասընթացների ընթացքում Հայաստանի նոտարները մասնակիցներին փոխանցում են անհրաժեշտ գիտելիքներ, ինչի շնորհիվ հենց նրանց շրջանակից կարողանում են ընտրել արհեստավարժ օգնականներ։

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ