ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆՈՏԱՐՆԵՐԻ ՀԵՏ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆՈՏԱՐՆԵՐԻ ՀԵՏ

04/04/2024

 

Ֆրանսիական պատվիրակության կազմում էին Նոտարիատի բարձրագույն խորհրդի Արևելյան Եվրոպայի հետ կապերի գծով ներկայացուցիչներ Անտուան Դեժուան, Քրիստինա Աթանասովան և Գրեգուար Շենոն։ Հայաստանի և Ֆրանսիայի նոտարները միասին քննարկել են նոտարիատի թվայնացման և ժառանգական գործերի առանձնահատկություններին վերաբերող հարցեր։ ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը մեծապես կարևորել է նման ձևաչափով մասնագիտական քննարկումների դերը փորձի փոխանակման տեսանկյունից։ Լիլիթ Մուրադյանը ֆրանսիացի իր գործընկերներին տեղեկացրել է Հայաստանում նոտարիատի թվայնացման ճանապարհին սպասվող բարեփոխումների և արդեն մեկնարկած աշխատանքների մասին և նշել, որ դրանք իրականացնելիս կարևորում են նաև թվայնացման ֆրանսիական փորձի ուսումնասիրությունը։ Սեմինարի ընթացքում նոտարները քննարկել են նաև անշարժ գույքի առուվաճառքին, ժառանգական գործերում կոլիզիոն նորմերին վերաբերող հարցեր։ Ֆրանսիայի նոտարները զեկույցով ներկայացրել են միջազգային մասնավոր իրավունքի ֆրանսիական նորմերը, Ֆրանսիայում ժառանգության իրավունքի, պարտադիր բաժնի իրավունքի, գույքի ժառանգության հետ կապված առանձնահատկությունները։ Ֆրանսիական պատվիրակության ղեկավար Անտուան Դեժուայի գնահատմամբ՝ ՀՀ նոտարների հետ երկօրյա հանդիպումներն ու մասնագիտական քննարկումները կառուցողական էին և բարձր արդյունավետությամբ։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի նոտարների հետ հաջորդ հանդիպումը կկայանա Ֆրանսիայում, որի ընթացքում նրանք կկարողանան տեղում ծանոթանալ ֆրանսիական նոտարիատի առանձնահատկություններին։
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ