ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

07/04/2024

Շարունակեք սեր սփռել շուրջբոլորն ու լուսավորել կյանքը ձեր վառ գույներով։
Սիրելի՛ մայրեր, կյանքի մեծագույն առաքելությունը ձեր ուսերին է. դուք կյանքի շարունակականության ապահովողն եք, կյանք տվողն ու ձեր գոյությամբ կյանքը գեղեցկացնողը։ Դուք նաև ընտանեկան երջանկության երաշխավորներն եք, առողջ հասարակության հիմքը։ Դուք սիրո, ներման, բարության, համբերատարության ու ուժի անսպառ աղբյուր եք, ու որքան էլ փորձենք ձեզ գովերգել, մեկ է՝ բառերն աղքատանում են ձեզ մեծարելիս։ Մաղթում եմ, որ միշտ լինեք գնահատված, որ ձեր սերը բաշխելիս նորից լիցքավորվեք սիրով ու ջերմությամբ։ Խոնարհումով շնորհավորում եմ մեր հերոսածին մայրերին. դուք մեր հայրենիքը սիրեցիք այնքան, որ նրան նվիրեցիք ձեր զավակներին։ Ուժ ու համբերություն եմ մաղթում մեր սահմանները հսկող զինվորների մայրերին. մեր աղոթքները ձեր զավակների հետ են։
Այսօր մեր Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը՝ մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օրը: Թող բոլոր կանայք ստանան այդքան սպասված ավետիսը։ Աստծո օրհնանքը թող բոլոր մայրերի ու նրանց զավակների հետ լինի։ 

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ