ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԹՎԱՅԻՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎՐԱ

ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԹՎԱՅԻՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎՐԱ

19/04/2024

 

Հայկական պատվիրակության կազմում էին նոտարներ Ռոզա Բեկչյանը, Տաթևիկ Մինասյանը, Անի Մութաֆյանը, Արևիկ Ավետիսյանն ու Դիանա Աբրահամյանը։ Ավստրիական Զալցբուրգ քաղաքում տեղի ունեցած համաժողովի գլխավոր թեման էր «Եվրոպայի թվային տասնամյակը՝ արհեստական ​բանականություն և թվային փոխակերպում»։ Եվրոպական հանձնաժողովը մշակել է «Թվային տասնամյակ» նախաձեռնությունը, որի նպատակն է հեշտ հաղթահարել տեխնոլոգիական գերարագ վերափոխումները և այս հարցում լինել առաջատար։ Համաժողովը փորձել է սահմանել , թե ինչպես է ազդելու «Թվային տասնամյակը» նոտարական գործունեության վրա։ Համաժողովի մասնակիցները պանելային քննարկումներում անդրադարձել են թվային վերափոխումներից հետո քաղաքացիների հետ հաղորդակցման պարզեցմանը, օրենքների ու տեխնոլոգիաների միջև կապի ստեղծմանը, դատաիրավական համագործակցության և անդրսահմանային դատական գործընթացների թվայնացմանը վերաբերող հարցերի։
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ