Հայկական պատվիրակության կազմում են նոտարներ Գայանե Ազարյանը, Սամվել Ղարիբյանը, Տաթևիկ Մինասյանը, Ռոզա Բեկչյանը, Գագիկ Բզնունին, Գուրգեն Գյուլնազարյանը և Ալբերտ Եգանյանը: Շրջայցի ընթացքում Հայաստանի նոտարները ծանոթացել են Գրոդնենսկի շրջանի նոտարական պալատի արխիվի պահման պայմաններին և վարման կարգին:
Հայաստանի և Բելառուսի նոտարները կլոր սեղան-քննարկման ձևաչափով փոխանակվել են նոտարական մի շարք գործողությունների կատարման իրենց փորձով, անդրադարձել են նաև երկու երկրներում նոտարիատի թվայնացման գործընթացին, նոտարների նշանակման կարգին և այլ հարցերի: Հայաստանի նոտարները Բելառուսի նոտարների հետ միասին հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին, այցելել են Գրոդնո քաղաքի պատմամշակութային վայրեր: ՀՀ նոտարական պալատի ներկայացուցիչները Բելառուսում են՝ մասնակցելու նոտարների միջև կազմակերպվող 9-րդ միջազգային սպարտակիադային: