ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱՅՈՒՄ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱՅՈՒՄ

29/05/2024

Սպորտային միջոցառմանը մասնակցել են նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների բազային կազմակերպության անդամ երկրների նոտարները։ Նոտարական համայնքների միջև արդեն 9-րդ տարին կազմակերպվող միջազգային սպարտակիադայից Հայաստանի պատվիրակությունը վերադարձել է մի շարք մրցանակներով։ Հայաստանի պատվիրակությունը գրավել է հանդիսատեսի սիրտն ու արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, որը հայկական թիմի ղեկավար Գայանե Ազարյանին փոխանցել է Բելառուսի արդարադատության փոխնախարարը։ Հայկական «Հոգու պարը» թե՛ հանդիսատեսը, թե՛ միջազգային ժյուրիի անդամները համարել են լավագույնը։ Հայաստանի նոտարական համայնքի պատվիրակությունն իր ուժերը փորձել է մի շարք սպորտաձևերում ու վերադարձել մեդալներով։ Նոտար Գուրգեն Գյուլնազարյանը ոսկե մեդալ է նվաճել «Այսշտոկ» սպորտաձևում։ Բիլիարդի մրցույթում նոտար Սամվել Ղարիբյանը երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել։ Նոտար Գագիկ Բզնունին մեդալ է նվաճել մինի ֆուտբոլում։ Հայկական պատվիրակությունն աչքի է ընկել, հատկապես, իր թիմային հատկանիշներով։ Նոտարական համայնքների միջև Միջազգային սպարտակիադան կազմակերպում է Բելառուսի նոտարական պալատը։ Նպատակն է ոչ պաշտոնական միջավայրում ամրապնդել հարաբերությունները տարբեր երկրների նոտարների միջև։ Հայկական պատվիրակությունը սպորտային միջոցառումներին զուգահեռ ունեցել է նաև աշխատանքային հանդիպումներ, կլոր սեղան- քննարկումներ՝ ուղղված փորձի փոխանակմանը՝ նոտարական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով։

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ