ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՆՈՏԱՐ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՆՈՏԱՐ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

03/07/2024

 

Իրավաբանական գիտությունների թեկնածու, նոտար Անի Մութաֆյանը դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնում և նույն ամբիոնի դասախոս Շուշանիկ Ղուկասյանի հետ հեղինակել է քաղաքացիական իրավունքի թեստային առաջադրանքների ձեռնարկը։ Այն նախատեսված է քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների համար՝ պատրաստվելու քննության գրավոր փուլին։ Ձեռնարկի շնորհանդեսին մասնակցել են նաև ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանն ու Պալատի վարչության անդամ Լինա Հովսեփյանը։ Լիլիթ Մուրադյանն իր ելույթում մեծապես կարևորել է նման ձեռնարկի պատրաստումը, քանի որ այն ոչ միայն դատավորի թեկնածուների համար հեշտացնում է քննության նախապատրաստման ընթացքը, այլև ապագա դատավորին ծանոթացնում է իր աշխատանքում հանդիպելիք բարդ իրավիճակներին, քաղաքացիների խնդիրներին, որոնց պետք է նա լուծում տա։ ՀՀ նոտարական պալատի նախագահը, հատկապես, ողջունել է, որ առաջադրանքները վերցված են դատավորի, նոտարի պրակտիկայից. դրանք իսկապես կօգնեն դատավորի թեկնածուին պատրաստվել հետագա աշխատանքին։ «Հարգելի՛ ներկաներ, եթե թույլ կտաք, մի երկու բառով ցանկանում եմ առանձնահատուկ անդրադառնալ ձեռնարկի համահեղինակ Անի Մութաֆյանին, որը մեր նոտարական համայնքի փայլուն ներկայացուցիչներից է։Մեծ հպարտություն է տեսնել, որ նոտարական համայնքում երիտասարդ սերունդը ներկայացնում են տիկին Մութաֆյանի նման պրոֆեսիոնալները։ Անի Մութաֆյանը երբեք չի դադարում հոգալ իր մասնագիտական աճի մասին, ինչի արդյունքները մենք բոլորս տեսնում ենք»,֊նշել է ՀՀ նոտարական պալատի նախագահը։
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ