Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
05/07/2024
ՀՀ նոտարական համայնքի անունից շնորհավորում եմ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ: 1995 թվականի հուլիսի 5-ին Սահմանադրության ընդունումը 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախացման գործընթացի տրամաբանական շարունակությունն էր. անկախ պետություն ունենալու երազանքը, անկախության արժեքներն ու մեր համազգային նպատակներն ամրագրվեցին Հիմնական օրենքում: Մայր օրենքում ամրագրված իղձերին ու արժեքներին հավատարմությունը չպետք է դրսևորվի միայն տոնից տոն, այլ պետք է արտահայտվի ամենօրյա գործունեության մեջ: Առանց այդ արժեքների պահպանման կերերան մեր պետականության հիմքերը: Սահմանադրությունը հասարակական համերաշխության հիմքն է, բոլոր վեճերի լուծման բանալին, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների երաշխավորը: Մայր օրենքը երաշխավորում է նաև սահմանադրական կարգի պահպանումը, որն ամենևին էլ հակասության մեջ չէ մարդկանց ազատությունների հետ, այլ՝ խիստ հավասարակշռության, եթե, իհարկե, մենք արհեստականորեն չխախտենք այդ ներդաշնակությունը: Թող Մայր օրենքում ամրագրված արժեքների, նպատակների և իրականության միջև առկա ճեղքերն օրեցօր նեղանան: Այստեղ մեր ներդումը կլինի հավատարմությունը Սահմանադրության տառին և ոգուն՝ նպաստելով մեր պետական, քաղաքական, հասարակական կյանքը կարգավարող ուղենիշային փաստաթղթի դերի և հեղինակության շարունակական ամրապնդմանը: