ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Նոտարիատի թվայնացման առանձնահատկությունները Լատինական նոտարիատի միջազգային միության անդամ երկրներում

Նոտարիատի թվայնացման առանձնահատկությունները Լատինական նոտարիատի միջազգային միության անդամ երկրներում

16/09/2024

 

ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը նույնպես մասնակցել է նիստին: Պատվիրակության կազմում են նաև նոտարներ Անի Մութաֆյանը, Ռոզա Բեկչյանը, Սամվել Ղարիբյանը, Դիանա Աբրահամյանը, Տաթևիկ Մինասյանը: Լիագումար նիստի ընթացքում Լատինական նոտարիատի միջազգային միության Ասիայի հարցերով հանձնաժողովի նախագահ է ընտրվել Մոնղոլիայի նոտարական պալատի նախագահը: Լատինական նոտարիատի միջազգային միության Ասիայի հարցերով հանձնաժողովի 14-րդ լիագումար նիստի գլխավոր թեման կազմակերպության անդամ երկրներում նոտարիատի թվայնացման գործընթացի արդյունավետության բարձրացումն էր: Մասնակիցները ներկայացրել են թվայնացման գործում իրենց երկրների փորձն ու ձեռքբերումները: Լատինական նոտարիատի միջազգային միության նախագահ Լիոնել Գալլիեզն իր ելույթում անդրադարձել է կազմակերպության անդամ պետություններում նոտարիատի թվայնացման գործընթացի համապատասխանեցման, միասնական մեխանիզմների կիրառման կարևորությանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով փաստաթղթերի գաղտնիության և քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության սկզբունքներին հավատարմության անհրաժեշտությունը։
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ