մի շարք պետությունների նոտարական պալատների պատվիրակությունները ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի և նոտարների ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։
Նրանք ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: ՀՀ նոտարական պալատի միջազգային գործընկերները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում: Լատինական նոտարիատի միջազգային միության նախագահ Լիոնել Գալլիեզը, Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի` Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հետ կապերի գծով ներկայացուցիչ Վալերիու Եսանուն, Խորվաթիայի, Բուլղարիայի, Ռուսաստանի դաշնային և Ռուսաստանի սուբյեկտների, Ուզբեկստանի ,Ղազախստանի և Վրաստանի նոտարական պալատների պատվիրակությունները Հայաստան էին ժամանել մասնակցելու ՀՀ նոտարական պալատի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառումներին: