Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նոտարական պալատի ներկայացուցիչները մասնակցել են նաև Պորտուգալիայի նոտարական 8-րդ համաժողովին, որի նպատակն էր փորձի փոխանակման միջոցով նոտարիատի զարգացմանը նպաստելը:
Պորտուգալիայում կայացած միջազգային հանդիպումների ընթացքում Լատինական նոտարիատի միջազգային միության անդամ պետությունների նոտարական պալատների ներկայացուցիչները կազմակերպության ղեկավար կազմի հետ քննարկել են Լատինական նոտարիատի միջազգային միության կանոնադրության մի շարք դրույթների փոփոխության հարցը: ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանն ու վարչության անդամ Սամվել Ղարիբյանը միջազգային համաժողովի ընթացքում մասնակցել են նաև պանելային քննարկումների, որոնց ընթացքում բարձրացված մասնագիտական հարցերի շրջանակը լայն էր. նոտարիատի թվայնացման հեռանկարներից մինչև կրիպտոարժույթը կտակելու, ժառանգելու հարցեր: Պորտուգալիայի մայրաքաղաքում տարբեր պետությունների նոտարները միասին քննարկել են նաև արհեստական բանականության ստեղծած մարտահրավերները նոտարիատի ոլորտում ու փաստել, որ արհեստական բանականությունը երբեք չի կարող փոխարինել մարդուն. «Մեքենան կարող է աջակցել որոշումների կայացմանը, բայց այն երբեք չի կարող լինել որոշում կայացնողը»: