ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ԱՊՀ երկրների նոտարները քննարկել են կտակի վավերացման և ժառանգության ընդունման առանձնահատկությունները

ԱՊՀ երկրների նոտարները քննարկել են կտակի վավերացման և ժառանգության ընդունման առանձնահատկությունները

15/11/2024

 

ԱՊՀ պետությունների նոտարները, իրավաբաններն ու փորձագետները քննարկել են կտակների վավերացման ընթացակարգերը և դրանց ընդունման պրակտիկան, ներկայացրել այդ ոլորտում իրենց երկրների առանձնահատկություններն ու կիսվել աշխատանքային փորձով։ Հայաստանում կտակի վավերացման, ժառանգության ընդունման ընթացակարգերն ու օրենսդրական առանձնահատկությունները ներկայացրել է ՀՀ նոտարական պալատի նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Գայանե Ազարյանը։ ԱՊՀ պետությունների նոտարները քննարկել են կտակի վավերացման ու ժառանգական գործի վարման ընթացքում միմյանց հետ համագործակցության հնարավորությունները, օրինակ՝ ինչ ընթացակարգեր են գործում, երբ կտակը վավերացվել է Հայաստանում, իսկ ժառանգական գործը բացվել է Հայաստանից դուրս և հակառակը։ Վեբինարի մասնակիցները կարևորել են քննարկվող թեմայի արդիականությունն ու պայմանավորվել են առաջիկայում միասին կազմել նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների բազային կազմակերպության 2025 թվականի գործունեության պլանը։
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ