ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Միջազգային ժառանգական գործերի վարումն ԱՊՀ երկրներում

Միջազգային ժառանգական գործերի վարումն ԱՊՀ երկրներում

25/11/2024

Գիտագործնական քննարկման ընթացքում մասնակից պետությունների նոտարներն անդրադարձել են նոտարական պրակտիկայում «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Քիշնևի կոնվենցիայի և միջազգային այլ պայմանագրերի դրույթների կիրառման ընթացքում դրսևորվող արդի խնդիրներին։ ՀՀ նոտարական պալատի անդամ Նոննա Քամալյանը զեկույցով ներկայացրել է Հայաստանի նոտարների կողմից միջազգային ժառանգական գործերի վարման ընթացակարգերը, աշխատանքային պրակտիկայում հանդիպող խնդիրներն ու առաջարկներ՝ ուղղված դրանց լուծմանը։ Նոննա Քամալյանն անդրադարձել է միջազգային ժառանգական գործերի վարման առանձնահատկություններին, օրինակ, թե ինչ ընթացակարգեր են գործում, երբ ժառանգական գույքը գտնվում է ՀՀ սահմաններից դուրս, կամ երբ ժառանգատուի բնակության վերջին վայրը ՀՀ սահմաններից դուրս է, ինչպես նաև երբ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող ժառանգատուի բնակության վերջին վայրը եղել է Հայաստանում։ Նոննա Քամալյանն իր միջազգային գործընկերներին առաջարկել է ավելի արդյունավետ համագործակցել միջազգային ժառանգական գործերի վարման ընթացքում՝ ԱՊՀ պետությունների քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով, որպեսզի միջազգային տարր պարունակող ժառանգական բարդ գործերը հնարավորության սահմաններում ստանան արագ լուծում։

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ