Նոտարներին հետաքրքրող արդիական թեմաների շրջանակում ՀՀ նոտարական պալատի հրավիրած դատավորները, պետական մարմինների ներկայացուցիչները, փաստաբաններն ու ԵՊՀ դասախոսները նոտարների հետ քննարկել են նոտարական գործունեությանը վերաբերող վերջին օրենսդրական փոփոխությունները, դատական ակտերը, Վճռաբեկ դատարանի նախադեպերը:
Նոտարական գործունեությանն առնչվող վերջին փոփոխությունները քննարկվել են նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Կադաստրի կոմիտեի, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, ԷԿԵՆԳ-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մասնագիտական քննարկումների ժամանակ վեր են հանվել նոտարական պրակտիկայում հանդիպող խնդիրները, առաջարկվել միասնական լուծումներ: