ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ

31/12/2024

 

Թող 2025-ը լինի խաղաղության, կայունության և հաջողությունների տարի: Թող այն մեր երկրի համար լինի առանց կորուստների և ցնցումների: Մաղթենք, որ գալիք տարին նշանավորվի հաղթանակներով ու նվաճումներով՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Սիրելի՛ հայրենակիցներ, տարեմուտին ամփոփելով կատարած աշխատանքը՝ կարող եմ փաստել, որ անցնող տարին անչափ կարևոր և պատասխանատու էր նոտարական համայնքի համար: Հայաստանը հյուրընկալեց միջազգային նոտարական մեծ համաժողով, որը շատ արդյունավետ էր ոչ միայն փորձի փոխանակման, միջազգային կապերի ամրապնդման, այլև միջազգային գործընկերներին մեր հայրենիքը լավագույն ձևով ներկայացնելու տեսանկյունից։ Այդ համաժողովը լավ առիթ էր ամփոփելու վերջին 20 տարվա ձեռքբերումները, արձանագրելու բացթողումներն ու նախանշելու դրանց հաղթահարման ուղիները: Հարգելի՛ քաղաքացիներ, հաջորդ տարի կշարունակենք մեր ջանքերն ուղղել նոտարական ծառայությունների բարեփոխմանը՝ նպատակ ունենալով դրանք դարձնել ավելի քաղաքացիակենտրոն, պարզ ու արագ։ Հարգելի՛ գործընկերներ, շնորհակալ եմ ձեզ անցնող տարվա ընթացքում արդյունավետ համագործակցության և նոտարիատի կայացման գործում ձեր ունեցած ներդրման համար: Լիահույս եմ, որ գալիք տարվա ընթացքում համատեղ ջանքերով կնպաստենք մեր ոլորտի շարունակական զարգացմանն ու բարեփոխմանը։ Եվս մեկ անգամ շնորհավորելով գալիք տոները՝ մաղթում եմ առողջություն, ընտանեկան ջերմություն և երջանկություն։ Թող 2025-ը լինի անձնական և մասնագիտական ձեռքբերումների, աճի և հաղթանակների տարի, իսկ հաջողությունը դառնա ձեր անբաժան ուղեկիցն ամբողջ տարվա ընթացքում։
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ