ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

08/03/2025

 

Գեղեցիկի մասին այս տոնը թող ջերմացնի ձեր հոգիները: Լիցքավորվեք սիրով ու ջերմությամբ ու դա փոխանցեք աշխարհին: Եղեք առողջ, հայ կանանց բնորոշ անձնազոհ սիրով սեր սփռելուն զուգահեռ մի՛ մոռացեք հոգ տանել ձեր մասին, մի՛ մոռացեք ձեր երազանքների մասին, գնացեք ձեր նպատակների հետևից ու անպայման հավատացեք ձեր ուժերին: Սիրելի՛ կանայք, մաղթում եմ, որ միշտ լինեք սիրված, արժևորված, ձեր նուրբ, միևնույն ժամանակ ուժեղ էությամբ շարունակեք լինել ոգեշնչման, հիացմունքի աղբյուր, շարունակեք աշխարհը զարդարել ձեր գույներով: Թող տոնը ձեր կյանքից չպակասի: Կանացի երջանկություն և մասնագիտական մեծ հաջողություններ եմ մաղթում: Կանանց միջազգային օրը լավ առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու նրանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների տրամադրման համար բարենպաստ միջավայր ստեղծելու անհրաժեշտությանը: Ուրախ եմ, որ մեր երկրում կանանց դերը գնալով էլ ավելի է մեծանում հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։ Լիահույս եմ, որ կանանց իրավունքներն ու ազատությունները սահմանափակող կարծրատիպերը տեղ չեն ունենա մեր հասարակական ընկալումներում: Իսկ մենք՝ նոտարներս, կգործադրենք մեր լավագույն ջանքերը մեր մասնագիտության ու իրավասության շրջանակում պաշտպանելու կանանց իրավունքները։
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ