Նոտարներ » Եղիազարյան Յուրա Խաչիկի
Եղիազարյան Յուրա Խաչիկի
Ծնվել է 1973 թվականին Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում:
1990 թվականից մինչև 1995 թվականը սովորել է <<Գլաձոր>> կառավարման համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում:
1996 թվականից մինչև 1997 թվականը աշխատել է <<Դիալոգ>> ՍՊԸ-ում , որպես քաղաքացիաիրավական բաժնի պետ:
1998 թվականից մինչև 2003 թվականը աշխատել է <<Կոնցեռն Դիալոգ>> ՓԲԸ-ում, որպես փաստաբան:
2003 թվականին աշխատել է <<Միավորված բանկ>> ԲԲԸ-ում , որպես իրավախորհրդատու:
2003 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է <<Արդշինբանկ>> ԲԲԸ լուծարվող բանկում, որպես իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ:
2009 թվականից մինչև 2010 թվականը աշխատել է <<Արդշինբանկ>> ԲԲԸ լուծարվող բանկում, որպես լուծարային կառավարիչ:
2010 թվականից մինչև 2011 թվականը աշխատել է <<Ավանգարտ Կոնսալտ>> ՓԲԸ-ում , որպես տնօրեն:
2011 թվականից մինչև 2012 թվականը աշխատել է <<ՅՈՒԱՐ կոնսալտ փաստաբանական գրասենյակ>> ՍՊԸ-ում , որպես փաստաբան:
2012 թվականից մինչև օրս աշխատում է ՀՀ Արդարադատության Նախարարության Արմավիրի մարզի <<Արմավիր>> նոտարական տարածքի նոտար: