ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Նոտարներ

Նոտարներ » Հովսեփյան Լինա Գագիկի

Հովսեփյան Լինա Գագիկի

Հեռախոս: +374 60 51-16-11, +374 77 51-16-11
Էլ. հասցե: notary_hovsepyan@mail.ru
Նստավայր: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններ
Հասցե: ք.Երևան, Տիգրան Մեծի 18
Աշխատանքային գրաֆիկ: Երկ.- Ուրբ. 10:30-17:00

Կենսագրությունը

Ծնվել է 1983 թվականին Վանաձոր քաղաքում:
2005 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Մոսկվայի Պետական Իրավաբանական Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:

2006 թվականից մինչև 2007 թվականը աշխատել է Ավտոմատիկա գործարան ԲԲԸ , որպես իրավաբան խորհրդատու:
2007 թվականից մինչև 2008 թվականը աշխատել է ՎԱՆ ԴԵԲ ԲԲԸ -ում , որպես իրավաբան խորհրդատու:
2008 թվականից աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանում, որպես ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղար:
2008 թվականից մինչև 2010 թվականը աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանում, որպես ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ:
2009 թվականին աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանում և շնորհվել է ՀՀ դատական ծառայության առաջին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:
2009 թվականից մինչև 2013 թվականը աշխատել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում , որպես դասախոս:
2009 թվականին Մոսկվայի Պետական Իրավաբանական Ակադեմիայի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2012 թվականին աշխատել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում, որպես Համեմատական իրավագիտության և դատական իրավունքի ամբիոնի վարիչ:
2012 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության Երևան քաղաքի <<Կենտրոն>> նոտարական տարածքի նոտար:

2015 թվականից մինչև  2019 թվականը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի վերստուգիչ մշտական հանձնաժողովի անդամ:

2019 թվականից մինչ օրս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ:

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ