Նոտարներ » Պապինյան Ավետիք Սարգսի
Պապինյան Ավետիք Սարգսի
Ծնվել է 1979 թվականին Երևան քաղաքում:
2002 թվականին ավարտել է ԵՏՀ իրավաբանական ֆակուլտետը:
2001 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է Երևանի «Պոլիվինիլացետատ» ԲԲԸ-ում` որպես իրավաբանական բաժնի պետ:
2003 թվականին աշխատել է «Կարկոմավտո» ՍՊԸ-ում` որպես մաքսային հարցերով իրավաբան:
2003 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ում` որպես իրավական հարցերով փոխտնօրեն:
2004 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է «Արա Ամիրյան» ՍՊԸ-ում` որպես իրավական հարցերով փոխտնօրեն, 2005 թվականից մինչև 2008 թվականը նույն ընկերությունում` իրավական և մաքսային հարցերով փոխտնօրեն:
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է «Ա.Ա.Ռ. Ա.Մ.-Ա.Ն.» ՍՊԸ-ում` որպես մաքսային ձևակերպումների մասնագետ:
2010 թվականին աշխատել է «Հայր և որդի Երիցյաններ» ՍՊԸ-ում` որպես իրավաբան:
2010 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է «Բրոկուս» ՍՊԸ-ում` որպես մաքսային ձևակերպումների մասնագետ, 2015 թվականից մինչև 2016 թվականը նույն ընկերությունում` տնօրենի իրավական հարցերով խորհրդական – մաքսային ձևակերպումների գլխավոր մասնագետ:
2007 թվականից հանդիսանում է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան:
2011 թվականից մինչև 2013 թվականը դասախոսել է «Ամերիկյան իրավաբանների ընկերակցության «CEELI, INC.» հայաստանյան ներկայացուցչությունում» (Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոն):
2013 թվականից մինչև 2014 թվականը դասախոսել է ՀՀ Փաստաբանական դպրոցում:
2013 թվականին հանդիսացել է ՀՀ մաքսային օրենսդրական բարեփոխումների փորձագետ:
2016 թվականին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության «Կապան» նոտարական տարածքի նոտարի պաշտոնում:
2017 թվականին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության «Մարտունի» նոտարական տարածքի նոտարի պաշտոնում:
2017 թվականից մինչև 2018 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության «Կոտայք» նոտարական տարածքի նոտարի պաշտոնում, իսկ 2018 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտարի պաշտոնում: