Նոտարներ » Դավթյան Օկսանա Դավիթի
Դավթյան Օկսանա Դավիթի
Ծնվել է 1980 թվականին Կապան քաղաքում:
1998 թվականից մինչև 2002 թվականը սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում:
2003 թվականից մինչև 2004 թվականը աշխատել է ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժանմունքում, որպես առաջատար մասնագետ:
2004 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է Երևանի Կենտրոն թաղային համայնքի ՔԿԱԳ բաժնի մասնագետ:
2010 թվականից մինչև 2011 թվականը աշխատել է Կապանի քաղաքապետարանում, որպես առաջատար մասնագետ:
2011 թվականից մինչև 2012 թվականը աշխատել է Կապանի քաղաքապետարանում, որպես գլխավոր մասնագետ:
2012 թվականից մինչև 2013 թվականը աշխատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզի տարածքային գրասենյակում, որպես քաղաքացիական հարցերով իրավաբան:
2013 թվականին աշխատել է «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲԸ-ում, որպես իրավաբան:
2014 թվականին աշխատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտշանի աշխատակազմում, որպես իրավաբան:
2014 թվականից մինչև 2016 թվականը աշխատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզի տարածքային գրասենյակում, որպես մասնագետ:
2016 թվականից մինչև 2017 թվականը աշխատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզի տարածքային գրասենյակում, որպես առաջատար մասնագետ:
2017 թվականին աշխատել է ՀՀ Սյունիքի մարզպետարանում, որպես մարզպետի խորհրդական:
2017 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության Սյունիքի մարզի «Կապան» նոտարական տարածքի նոտար: