Նոտարներ » Սարգսյան Իռեն Վախթանգի
Սարգսյան Իռեն Վախթանգի
Ծնվել է 1984 թվականին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:
2006 թվականին ավարտել է Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտը:
2008 թվականին ավարտել է Երևանի Մանց համալսարանի մագիստրատուրան:
2006 թվականին ընդունվել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրան և այն ավարտել 2010 թվականին:
2011 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախսությունը «Մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների սահմանափակման սահմանադրաիրավական հիմնախնդիրները» թեմայով:
Հանդիսանում է իրավաբանական գիտությունների թեկնածու (ԺԲ.00.02):
01.03.2007 թվականից մինչև 01.10.2007 թվականն աշխատել է «Եվրոստան Ույուտ» ՍՊ ընկերությունում որպես իրավաբան:
05.05.2008 թվականից մինչև 15.03.2012 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում որպես դատավորի օգնական:
2010 թվականին հանձնելով փաստաբանի որակավորման քննությունները՝ դարձել է փաստաբանների պալատի անդամ՝ փաստաբան (արտոնագիր 1088):
16.03.2012 թվականից մինչև 18.10.2012 թվականն աշխատել է «Դելիկտ» ՍՊԸ-ում որպես փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան:
08.10.2012 թվականից նշանակվել է Աջափնյակ նոտարական տարածքի նոտար և մինչ օրս զբաղեցնում է Երևան նոտարական տարածքի նոտարի պաշտոնը:
2010 թվականից հանդիսանում է Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ:
Բացի պրակտիկ գործունեությունից զբաղվել է և շարունակում է զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ՝
2008-2010թթ. դասախոսել է Երևանի Մանց համալսարանում.
2012-2013թթ. դասախոսել է ՀՀ Ոստիկանության ակադեմիայում.
2013 թվականից մինչ օրս դասախոսում է ՀՀ փաստաբանական դպրոցում:
2013 թվականից հանդիսանում է Երևանի Մանց համալսարանի գիտական խորհրդի անդամ և քարտուղար:
Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների, որոնք հրապարակվել են տարբեր գիտական հանդեսներում:
Մասնավորապես՝
1. Ի. Սարգսյան« Մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների սահմանափակման սահմանադրաիրավական վերլուծություն: ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ« N 4(150), Երևան« 2008, էջեր 6-8:
2. Ի. Սարգսյան« Հավաքների ազատության իրավունքը և դրա սահմանափակման սահմանադրաիրավական հիմունքները: ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, N 5-6/118-119, Երևան« 2009, էջեր 36-45
3. Ի. Սարգսյան« Սեփականության իրավունքի սահմանափակման սահմանադրա-իրավական չափորոշիչները« սեփականությունը հասարակության և պետության կարիքների համար օտարման հիմնախնդիրները: ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ« N 1 (183), Երևան« 2011, էջեր 10-12 և N 2 (184), Երևան« 2011, էջեր 4-6:
4. Ի. Սարգսյան« Մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման իրավաչափությունը արտակարգ և ռազմական դրության գործողության պայմաններում: ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ« N 1 (12), Երևան« 2011, էջեր 2-14:
5. И. В. Саргсян, К. В. Казарян, Адаптация и интеграция мигрантов как одно из направлений предупреждения межнациональных конфликтов в современных условиях : Актуальные вопросы применения медиации в различных сферах. Материалы международной научно-практической конференции, 19-20 Апреля 2018 года, Растов-на-Дону.
2017 թվականին արժանացել է Մանց համալսարանի ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ կոչմանը:
Մասնակցել է մի շարք միջազգային ծրագրերի, այդ թվում` ուսանել է Հնդկաստանի ԹԱԹԱ ինստիտուտում (2005 թվական, Նյու Դելի), Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում (2011 թվական, Երևան), Եվրոպայի Խորհրդի ամառային ժողովրդավարական համալսարանում (2011 թվական, Ստրասբուրգ): Մասնակցել է նաև միջազգային կոնֆերանսների, մասնավորապես՝ <<Правовое регулирование экономики в условиях инновационного развития российского государства>> (2017 год, г. Ростов-на-Дону), <<Актуальные вопросы применения медиации в различных сферах>> (2018 год, г. Ростов-на-Дону) и <<Актуальные проблемы развития цивилистического процесса>> (2018 год, г. Ростов-на-Дону).