Տեղեկատու » Նորություններ » Պատմական աղբյուրների վկայությամբ
02/10/2014
Պատմական աղբյուրների վկայությամբ նոտարն ի սկզբանե օժտված է եղել արդարադատության իրականացմանը նպաստելու ամենակարևոր գործառույթի` իրավաբանական փաստերի ձևակերպման և ամրագրման իրավասությամբ:
1948 թվականի հոկտեմբերի 2-ին Արգենտինայի Բուենոս-Այրես քաղաքում տեղի ունեցավ Նոտարիատի Միջազգային Միության առաջին կոնգրեսը և այդ օրը հռչակվեց որպես Նոտարիատի միջազգային օր:
Նոտարիատի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ նոտարական պալատի անդամների և աշխատակազմի անունից շնորհավորում ենք ՀՀ բոլոր նոտարներին` ցանկանալով արդարադատության իրականացման աջակցման ճանապարհին աշխատանքային, անձնական և ընտանեկան բազում հաջողություններ, և երջանիկ օրերը թող ուղեկից լինեն Ձեր կյանքի բոլոր փուլերում: