ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Նորություններ

Տեղեկատու » Նորություններ

Նոտարական պալատում մեկնարկել են նոտարի աշխատակազմի վերապատրաստման դասընթացները

23/03/2015

Դասընթացների մասնակիցներին դասավանդվում են հետևյալ թեմաները՝ Պայմանագրերը քաղաքացիական իրավահարաբերություններում, Քաղաքացիները և/կամ իրավաբանական անձինք որպես պայմանագրի կողմ, Կտակ և ժառանգություն, Ներկայացուցչություն, Ընդհանուր համատեղ և բաժնային սեփականություն հանդիսացող գույքի տնօրինում, Պատշաճ փաստաթղթերի հավաքագրում և ընդունում, Նոտարական էթիկա և Գրավի իրավունք
Կարդալ ավելին

Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի ղեկավարությունը Հայոց Բանակի տոնի առթիվ այսօր շնորհավորական այց էր կազմակերպել Գյումրիի մի զորամաս:

28/01/2015

Պալատի անդամ նոտարները շնորհավորեցին զինծառայողներին տոնի առթիվ՝ մաղթելով տոկունություն և բարի ու անփորձանք ծառայություն:
Կարդալ ավելին

2014 թվականի դեկտեմբերի 4-ից 5-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացավ միջազգային սեմինար–խորհրդակցություն

15/12/2014

Սեմինարին մասնակցում էին Հայաստանի, Բելոռուսիայի, Ղազախստանի, Լատվիայի, Էստոնիայի, Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջանների նոտարական պալատների ներկայացուցիչներ։
Կարդալ ավելին

Կանխվել է միջազգային կեղծ փաստաթղթաշրջանառությունը

13/11/2014

ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնվող նոտարական համակարգի շնորհիվ վերջերս կանխվեց միջազգային կեղծ փաստաթղթաշրջանառության դեպք, որը կարող էր հանգեցնել առանձնապես խոշոր չափերի գույքի կորստի Իրանի Իսլամական Հանրապետությունում:
Կարդալ ավելին

Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի հրավերով հոկտեմբերի 30-ին եռօրյա այցով Հայաստան էին ժամանել Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի, Ուկրաինայի, Լատվիայի և Բելոռուսի Հանրապետության նոտարական պալատների ներկայացուցիչները:

12/11/2014

Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի ուղեկցությամբ օտարերկրյա հինգ պետությունների նոտարները ՀՀ-ում գործող նոտարների հետ միասին հոկտեմբերի 31-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգել 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Կարդալ ավելին

ՀՀ նոտարական պալատի պարզաբանումը՝ Արմենիա հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի 02.11.2014թ. թողարկման կապակցությամբ

07/11/2014

«Սուր անկյուն» հաղորդաշարի հարգելի ստեղծագործական խումբ, գնահատելով ձեր թիմի լուրջ աշխատանքը՝ ամենատարբեր ոլորտների ամենասուր խնդիրները օպերատիվ վեր հանելու, հանրությանն իրազեկելու և, ինչու չէ, նաև արատավոր երևույթները կանխարգելելու առումով, այնուամենայնիվ մեզ մտահոգեց նոտարական ոլորտի վերաբերյալ ձեր ռեպորտաժի մեջ տեղ գտած երբեմն միակողմանի ներկայացված, երբեմն իրականության հետ աղերս չունեցող տեղեկությունները:
Կարդալ ավելին

Պատվիրակության անդամների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

31/10/2014

Օտարերկրյա հինգ պետության նոտարական պալատների ներկայացուցիչներն ու ՀՀ-ում գործող նոտարները Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի ուղեկցությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգել 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության , Գերմանիայի, Ուկրաինայի, Լատվիայի և Բելոռուսի նոտարներն այնուհետև եղել են Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել փաստագրական նյութերին:
Կարդալ ավելին

Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի պատվիրակությունը Լիտվայում

29/10/2014

Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի պատվիրակությունը, նոտարներ ` Ռոզա Առաքելյանը և Նունե Մանուչարյանը, Լիտվայի նոտարական պալատի հրավերով հոկտեմբերի 19-ից 20-ը մասնակցեցին Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում կայացած Լիտվայի նոտարական պալատի կողմից կազմակերպված կոնֆերանսին:
Կարդալ ավելին

ՀՀ Արդարադատության նախարարության պատվիրակության այցը Բեռլին

28/10/2014

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պատվիրակությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի շրջանակում, հոկտեմբերի 20-24-ը եղել է Բեռլինում:
Կարդալ ավելին

Պատմական աղբյուրների վկայությամբ

02/10/2014

Պատմական աղբյուրների վկայությամբ նոտարն ի սկզբանե օժտված է եղել արդարադատության իրականացմանը նպաստելու ամենակարևոր գործառույթի` իրավաբանական փաստերի ձևակերպման և ամրագրման իրավասությամբ:
Կարդալ ավելին
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ