ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻ ԿՈՂՔԻՆ

ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻ ԿՈՂՔԻՆ

08/02/2013


    ՀՀ Նոտարական պալատը հաջողությամբ մեկնարկեց և իրականացնում է <<Նոտարական պալատը խոցելի խմբերի կողքին>> խորագրով միջոցառումների շարքը: Այս անգամ նոտարների ուշադրության կենտրոնում ծերերն են: Երեվանի թիվ 1 տուն ինտերնատում բնակող տատիկ-պապիկներին շատ բանպետք չէ, նրանք ուղղակի չեն ուզում մենակ մնալ:Հիսուն տարեցների առօրյան անցնում է միմյանց հետ շփվելով, հին ու բարի օրերը հիշելով ու վատը շրջանցելով: Նրանք նոտարներին ընդունեցին հարազատի պես ու զրուցեցին հյուրերի հետ: Ուշադրության և հոգածության կարիք ունեցող այս մարդիկ ոչնչից չեն դժգոհում, միայն մի ցանկություն ունեն, որ հաջորդ օրը տարբերվի նախորդից:
Նոտարական պալատի անդամները որոշեցին անակնկալ մատուցել իրենց նոր բարեկամներին՝ նրանց սույն թվականի փետրվարի 8-ին հրավիրելով Երեվանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոն դիտելու թատերաշրջանի բացմանը նվիրված պրեմիերան:
<<Նոտարական պալատը խոցելի խմբերի կողքին >> ակցիայի շրջանակներում Նոտարական պալատը այցելել է մանկատուն,ամանորյա նվերներ հանձնել մանկատան երեխաներին,դրամական աջակցություն է ցույաբերել ,,Էխո ,,հաշմանդամ երեխաներին եվ երիտասարդներին աջակցող հասարակական կազմակերպությանը,Ազատամարտի վետերանների միությանը,ինչպես նաեվ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատվածում` 2200 քառակուսի մետր տարածքում, կատարել է բարեկարգում, տեղադրել է պալատի տարբերանշանով նստարաններ,լուսաորել տարածքը եվ կազմակերպել ծառատունկ;
Առաջիկայում պատրաստվում է համագործակցել«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի հետ ,ծանոթանալ Հայաստանի տարբեր շրջաններում և ԼՂՀ-ում բնակվող մի քանի ընտանիքի պատմությանը , օգնելու համար մեր հայրենակիցներին դուրս գալ սոցիալական փակուղուց:

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ