Տեղեկատու » Նորություններ » Նոտարական պալատում մեկնարկել են նոտարի աշխատակազմի վերապատրաստման դասընթացները
23/03/2015
Դասընթացների մասնակիցներին դասավանդվում են հետևյալ թեմաները՝ Պայմանագրերը քաղաքացիական իրավահարաբերություններում, Քաղաքացիները և/կամ իրավաբանական անձինք որպես պայմանագրի կողմ, Կտակ և ժառանգություն, Ներկայացուցչություն, Ընդհանուր համատեղ և բաժնային սեփականություն հանդիսացող գույքի տնօրինում, Պատշաճ փաստաթղթերի հավաքագրում և ընդունում, Նոտարական էթիկա և Գրավի իրավունք:
Հիմնական, աշխատանքի հետ անմիջական առնչություն ունեցող թեմաներից բացի՝ վերապատրաստվողները ծանոթանում են նաև Հոգեբանական վերապատրաստում, Հաղորդակցման հմտություններ և Համակարգչային հմտություններ առարկաներին: Ընդհանուր առմամբ վերապատրաստումները նպաստելու են նոտարի աշխատակազմի ներկայացուցիչների աշխատանքի որակի բարելավմանը, արագագործությանը, քաղաքացիների սպասարկման կատարելագործմանը:
Դասընթացին մասնակցում են այս պահին նոտարական գրասենյակներում աշխատողներ, նոտարի ներկա և նախկին ստաժորներ, ինչպես նաև մարդիկ, ովքեր ցանկանում են ձեռք բերել ոլորտային գիտելիքներ: Ի դեպ վերջին խմբին պատկանող մարդիկ, դասընթացներին ակտիվ ներկայություն, հետաքրքրվածություն ցուցաբերելու դեպքում ընդգրկվելու են նոտարի օգնականների պիտանելիության ցուցակում՝ հետագայում աշխատանքի ընդունվելու նպատակով:
|
|