Մամիկոն Ասլանյան. «Քաղաքացիները զերծ կմնան բազմաթիվ քաշքշուկներից, ինչպես նաև կեղծ փաստաթղթերի շրջանառությունից»
22/05/2013
«ՀՀ նոտարական պալատում մինչև աշուն կավարտվի էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման աշխատանքները, ինչը կնվազեցնի գործարքների ժամանակ այլ մարմիններից լրացուցիչ փաստաթղթեր ստանալու անհրաժեշտությունը»,- նոտարական համակարգում իրականացվող բարեփոխումների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը հավելելով, որ համակարգի ներդրումը նոտարին հնարավորություն կտա տեղեկատվություն ստանալ անձամբ՝ առցանց եղանակով, իսկ քաղաքացիները զերծ կմնան բազմաթիվ քաշքշուկներից, ինչպես նաև կեղծ փաստաթղթերի շրջանառությունից:
Կարդալ ավելին